Մուտք անձնական գրասենյակ

Ինչպե՞ս ակտիվացնել

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՖաստՔլիկ ծառայությունը, որի օգնությամբ մի քանի ակնթարթում կմիանաք ինտերնետին։

  • 1 Նախ ստուգեք, ունի արդյոք Ձեր համակարգիչը ցանցային քարտ։ Եթե չունի, ապա Ձեզ անհրաժեշտ է այն ձեռք բերել, քանի որ առանց ցանցային քարտի միացումն անհնար է։ Եթե ունի, ապա UTP մալուխի միջոցով միացրեք մոդեմը ձեր համակարգչին, այնուհետև մոդեմը միացրեք հոսանքին։
  • 2 Մոդեմը պետք է միանա վարդակին միայն ուղղահայաց դիրքում, ընդ որում` համակարգչին միանալու բնիկը միայն դեպի վար։
  • 3 Ուշադրությու՛ն, մի օգտագործեք որևէ երկարացման լար կամ այլ սարքավորում, մոդեմը պետք է ունենա իր առանձին էլեկտրական վարդակը։ Եթե հարևանությամբ միացված են այլ կենցաղային սարքեր, ապա տեղափոխեք դրանք։
  • 4 Միացնելուց հետո հարկավոր է 5 րոպե, որ սարքը ավտոմատ կերպով վերադասավորվի, և միանան կանաչ լույսերը։ Եթե բոլոր լույսերը միացված են, ապա տեղադրումն ավարտված է։
  • 5 Եթե բոլոր քայլերը ճիշտ են կատարվել, Դուք ցանկացած ինտերնետային էջ բացելուց հետո կվերուղղվեք Ձեր անձնական էջ, որտեղից կարող եք ընտրել և ակտիվացնել Ձեր ծառայությունը։

ՖաստՔլիկ ծառայության հետ կապված բոլոր հարցերի դեպքում զանգաhարեք 21-22-22 հեռախոսահամարով ժամը 9։00 - 22։00-ը կամ այցելեք մեր գրասենյակ՝ Հ․ Քոչարի 13/1։

Գլխավոր | Փաթեթներ | Ակցիաներ | Միացիր | Նորություններ | Սպասարկում | ՀՏՀ | Հետադարձ կապ All rights reserved ®.Copyright ADC 2010 © Designed by