Հարգելի Այցելու
ՖաստՔլիկը առաջինն ու միակն է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում՝ որպես բնակարանային էլեկտրական հոսանքի միջոցով ինտերնետ ծառայության մատակարար:
ՖաստՔլիկի նորարարությունը կայանում է նրանում, որ լայնաշերտ ինտերնետային ծառայությանը Դուք միանում եք Ձեր իսկ բնակարանի ցանկացած հոսանքի աղբյուրից՝ միացնելով մեր տրամադրած մոդեմը, և թողնելով հեռախոսագիծը բոլորովին ազատ։ Բացի այդ, ըստ անհրաժեշտության, Դուք կարող եք տեղաշարժել Ձեր համակարգիչը՝ հեշտությամբ փոխելով նաև մոդեմի տեղը, վերջինս միացնելով Ձեր բնակարանի ցանկացած այլ հոսանքի աղբյուրի։
Մենք շուկա ենք մուտք գործել թեստավորման փուլով, 2009թ․ մայիս ամսին, սկզբնական շրջանում ծածկույթ ապահովելով Երևանի մի շարք համայնքներում։ Այսօր արդեն մեր ծառայություններից օգտվողների թիվն օրեցօր ավելանում է: Մեր տրամադրած ինտերնետային ծառայությունը հիմնված է կապի հիմնական տեխնոլոգիայի՝ օպտիկամանրաթելային տեսակի վրա, որն իր հերթին ապահովում է անխափան կապ ու նոր արագություն։
ՖաստՔլիկ ակնթարթային միացմամբ լայնաշերտ ինտերնետային ծառայությունը մշակված է՝ ավելացնելու Երևանի անհատ բնակիչների կողմից լայնաշերտ ինտերնետի օգտագործման արագությունը, առավելագույնս ապահովելով կապի ու սպասարկման նոր՝ բարձր որակ։
ՖաստՔլիկ․ կոտրի՛ր արագության սահմանները: